Պորտֆոլիո

Մեր աշխատանքները

HayCar-ը հանդիսանում է ավտոմեքենաների վաճառքի և վարձակալության ընդարձակ կայք, որը հնարավորություն կտա յուրաքանչյուրին գնել կամ վաճառել ցանկացած փոխադրամիջոց։ Կայքը հնարավորություն է տալիս ոչ միայն անհատ վաճառողներին այլ նաև մեծ ընկերություններին տեղադրել իրենց հայտարարությունները ավտոմեքենաների վաճառքի և վարձակալության մասին։ Մենք օգտագործել ենք վերջին տեխնոլոգիաները որպեսզի հաճախորդներին ներկայացնենք ժամանակակից և օգտագործման համար հարմարավետ պորտալ։ Կայքում տեղ են գտել ոչ միայն ավտոմեքենաների վաճառք և վարձակալություն ծառայությունները, այլ նաև այնպիսի ծառայություններ ինչպիսիք են` ավտոմեքենաների վերանորոգում, ավտոտյունինգ, մեքենաների լվացում, շարժիչի ստուգում և վերանորոգում և այլ նամանտիպ ծառայություններ։ Մեր թիմը ստեղծել է ամենահարմարավետ կայքը՝ ներառելով բոլոր ծառայությունները։