







Մենք կառուցում ենք
Ձեր մտահաղացումները
Ձեր բիզնեսի հաջողության հիմնական գրավականը ճիշտ կառուցված և ծրագրավորված վեբ կայքն է: Մենք կօգնենք ձեզ կյանքի կոչել ձեր գաղափարները և ստեղծել ժամանակակից ստանդարտներին համապատասխան վեբ կայք: Մեր թիմի աշխատանքի հիմնական մոտիվացիան Ձեր բիզնեսի զարգացումն ու հաջողությունն է:
Վեբ և մոբայլ ծրագրավորում
Վեբ կայքերի պատրաստում յուրահատուկ դիզայներական և բարձրորակ ծրագրային համադրությամբ
Որոնողական համակարգերի օպտիմալացում
Գրագետ և տեղին ընտրված կոնտենտ, որը կբարձրացնի ձեր կայքի հասանելիությունը որոնողական համակարգերի համար
Սերվեր կառավարում
Սերվերի բնականոն աշխատանքի բարձրորակ կարգավորում և վերահսկում
Տվյալների շտեմարանի կառավարում
Տվյալների կառավարման քաղաքականության, չափորոշիչների և մոդելների մշակում և իրականացնում
Մեր նպատակը
Ընկերության հիմնական նպատակը Հայաստանյան շուկայում մեր մատուցած ծառայությունների որակով և հասանելիությամբ առաջատար դիրք գրավելն է: Ընկերությունն աշխատում է ստեղծել մրցունակ թիմ, որտեղ յուրաքանչյուր աշխատող կկարողանա առավելագույնս դրսևորել իր ունակությունները և կատարելագործվել աշխատանքային գործընթացում: Համադրելով մրցունակ թիմն ու մատուցվող ծառայությունների բարձր որակը մեր ընկերությունը նպատակ ունի դառնալ հաճախորդների հիմնական աջակիցը ծրագրավորման ծառայությունների ոլորտում:
Ինչու՞ Haylevel
Հետևելով ոլորտի զարգացման տեմպերին՝ մեր ընկերությունն անընդհատ թարմացնում է իր ծառայությունների որակը և գերարագ ձևով յուրացնում է ցանկացած նոր տեխնոլոգիական նորամուծություն: Մենք ստեղծում ենք ծրագրային և դիզայներական յուրահատուկ լուծումներով վեբ կայքեր, որոնք կօգնեն Ձեր բիզնեին առանձնանալ և ապահովել բարձր հասանելիություն:




